Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալ. Shamshyan.com

14:21 • 28.03.19

Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի` աջ ոտքի հատվածում դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Արամայիս Գրիգորյանն է, որն, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություններ տալ։

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ նրա հետ Մեծ Մանթաշ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո նա դանակահարվել է։ Արթիկի ոստիկաններն արդեն պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցումներ նրանց և հանցագործության գործիք գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքը գրում է, որ դանակահարվածը եղել է իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի 14 XX 999 համարանիշի ավտոմեքենայով, և վիճաբանության պատճառը եղել է փայտի առևտրով զբաղվելու խնդիրը։