Իրադարձային
-ից
-ը
11:37 • 27.02.19Պակիստանը հնդկական երկու ռազմական ինքնաթիռ է խոցել«Ինքնաթիռներից մեկն ընկել է Քաշմիրի Ազադ տարածքում, մյուսը՝ հսկման գոտու շրջանում»,- Twitter-ում գրել է Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար Ասիֆ Գաֆուրը:
11:35 • 27.02.19Իրանում մեկնարկել է Փաշինյան-Ռոհանի հանդիպումը (տեսանյութ)Մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը:
11:29 • 27.02.19Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան (տեսանյութ)Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
11:28 • 27.02.19Բրատիսլավան այսուհետ կունենա նաև գիշերային քաղաքապետԳիշերային քաղաքապետի պարտականությունների մեջ է մտնելու նաև այդ ժամերին քաղաքում անվտանգության համալիր զարգացումը՝ փողոցների լուսավորությունից մինչև իրավապահների աշխատանքի որակի բարձրացում:
11:24 • 27.02.19Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում է անցկացվելու. ԲԴԽՀիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 21.02.2019թ. ԲԴԽ-12-Ո-45 որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը…
10:56 • 27.02.19Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել, մեկը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.comԱրդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական շրջանում։
10:35 • 27.02.19Ղազախստանի Տարազ քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել (տեսանյութ)Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի բնակարաններից մեկում, պատճառ է հանդիսացել կենցաղային գազի հետ անզգույշ վարմունքը:
10:23 • 27.02.19Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
10:19 • 27.02.19Թուրքիայում հայկական եկեղեցու դեմ վանդալիզմի դեպքից հետո այժմ էլ ազգայնականների թիրախում է հայտնվել հունական գերեզմանատունըԿարճ ժամանակ անց իրավապահ մարմինները, արձագանքելով իր ներկայացրած բողոքին, հայտնել են, որ հետաքննություն անցկացնելու կարիք չեն տեսնում, քանի որ չեն կարծում, թե առկա է քաղաքական գործոն:
10:17 • 27.02.19Փետրվարի 27-ին Վայքում մի քանի ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:46 • 27.02.19Թուրքիայում գործարար Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակում ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվելՍպանության համար կասկածվողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, որոնք դեպքից երկու օր անց Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից մեկնել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղից էլ անցել են Հայաստանի տարածք:
09:41 • 27.02.19Երևանում Lada-ն մխրճվել է բեռնատար Volvo-ի մեջ. վիրավոր եղբայրներից մեկի ոտքերն ամպուտացվել են. Shamshyan.comԻնչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
09:35 • 27.02.19Վարդենյաց լեռնանցքը փակ է, «Սարավան-Զանգեր» հատվածում՝ բուքԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
09:27 • 27.02.19Ռուբինյանց փողոցում տաքսին բախվել է «Սանիթեք»-ի աղբատարին. կան տուժածներՓետրվարի 27-ին, ժամը 03:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:20 • 27.02.19Հրդեհ ջերմոցաշինական ընկերությունում. դեպքի վայր է մեկնելն 4 մարտական հաշվարկՓետրվարի 26-ին` ժամը 22։16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
