Ղազախստանի Տարազ քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել (տեսանյութ)

10:35 • 27.02.19

Ղազախստանի Ժամբիլի մարզի Տարազ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում այսօր վաղ առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, տարհանվել է շենքի 300 բնակիչ:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, պայթյունի հետևանքով տուժել է 6 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր շինության փլատակների տակից 8 հոգու դուրս բերման մասին, որոնցից 2-ը մահացած են եղել:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի բնակարաններից մեկում, պատճառ է հանդիսացել կենցաղային գազի հետ անզգույշ վարմունքը:

Միջադեպի հանգամանքները կպարզի երկրի նախագահի հանձնարարությամբ ձևավորված կառավարական հանձնաժողվոը, որի անդամներն արդեն մեկնել են դեպքի վայր: