Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում է անցկացվելու. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում է անցկացվելու:
Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 21.02.2019թ. ԲԴԽ-12-Ո-45 որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ քսաներեք (23), քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ տասնյոթ (17), վարչական մասնագիտացմամբ բաժինը՝ երկու (2) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:










