Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել, մեկը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհի մերկասառույցի պատճառով Հրազդանի վարչական տարածքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։
Ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է և հայտնվել է ծառերի մեջ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ մեծապես վնասվել են։
Դեպքի վայրում հավաքված վարորդներից մի քանիսն էլ ասում էին. «Երկու ժամից ավելի՝ էստեղ ենք։ Ճանապարհը լրիվ սառած է, էնպես չի, որ մեր անիվները ամառային են, բայց եթե պատասխանատուները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ժամանակին լցնեին աղ ու ավազ, երևի այդ վթարները չէին լինի»։
Մի քանի ավտոեմեքենաներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով քարշակների միջոցով տեղափոխեցին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներն ասում էին նաև, ու վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










