Պակիստանը հնդկական երկու ռազմական ինքնաթիռ է խոցել

11:37 • 27.02.19

Պակիստանի բանակը հնդկական երկու ռազմական ինքնաթիռ է խոցել, որոնք վիճելի Քաշմիր նահանգում «խախտել են երկրի օդային տարածքը»:


«Ինքնաթիռներից մեկն ընկել է Քաշմիրի Ազադ տարածքում, մյուսը՝ հսկման գոտու շրջանում»,- Twitter-ում գրել է Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար Ասիֆ Գաֆուրը:


Հնդկական ինքնաթիռներից մեկի օդաչուն ձերբակալվել է:


Պակիստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսլամաբադը ցուցադրել է «ինքնապաշտպանության իր կարողությունը»:


Նյու Դելիի ու Իսլամաբադի միջև հարաբերությունները լարված բնույթ ունեն: Կողմերի միջև կան քաղաքական, պատմական ու տարածքային տարաձայնություններ, մասնավորապես՝ Քաշմիր նահանգի կարգավիճակի շուրջ: