Իրանում մեկնարկել է Փաշինյան-Ռոհանի հանդիպումը (տեսանյութ)

11:35 • 27.02.19

Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում են:

Մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը:

Tert.am-ի թղթակիցն Իրանից հայտնում է, որ «Սաադաբադ» պատմամշակութային կենտրոնում Նիկոլ Փաշինյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Իրանի և Հայաստանի ղեկավարների առանձնազրույցը, որից հետո սպասվում է հայտարարություն լրագրողների համար:

Նշենք, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան պաշտոնական է, այն կտևի 2 օր: