Իրադարձային
-ից
-ը
11:13 • 08.02.19Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ավտոճանապարհին մահվան ելքով վթարի պատճառներըՎթարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի ուղևորները տեղափոխվել են... «Արտաշատ» Բ/Կ:
11:12 • 08.02.19Սկրիպալների թունավորման համար բրիտանական ոստիկանությունը կասկածում է ՌԴ 5 քաղաքացու. Daily MailՍպասվում է, որ ոստիկանությունն առաջիկա շաբաթների ընթացքում Սկրիպալների թունավորմանը ՌԴ ևս 2 քաղաքացու առնչության մասին ապացույցներ կներկայացնի բրիտանական կառավարությանը:
11:01 • 08.02.19ՎիվաՍել-ը և FPWC-ն իրականացրել են սահմանապահ Դովեղ գյուղի փողոցների լուսավորության երկրորդ փուլըԴովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:
10:59 • 08.02.19Ստամբուլի բնակելի շենքերից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել, այդ թվում՝ 15 երեխա (տեսանյութ)Հայտնի է, որ հրդեհն առաջացել է էլեկտրական տաքացուցիչի պայթյունից: Պայթյունի պատճառներն անհայտ են: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ ու հրշեջ-փրկարարական ջոկատներ:
10:47 • 08.02.19Լրագրող Խաշոգջիի սպանությունից դեռ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է «փամփուշտ» կիրառել նրա դեմ. NYTՀատկանշական է, որ թեև նման սպառնալիքի մասին տեղեկության առկայությանը, ամերիկյան հետախուզությունը գործը քննելիս համարել է, որ այդ արտահայտությունն ուղիղ իմաստ չի պարունակում:
10:40 • 08.02.19Աշխարհի ամենահարուստ մարդը National Enquirer-ին մեղադրել է մերկ լուսանկարների հրապարակմամբ իրեն շանտաժի ենթարկելու համարԲեզոսը մանրամասնել է, որ ամսագիրը սպառնացել է հրապարակել իր մերկ լուսանկարները: Ընդհանուր առմամբ, ամսագրի տրամադրության տակ է հայտնվել տասը լուսանկար, որից մեկը պատկերում է գործարարի գոտկատեղից ներքև հատվածը:
10:38 • 08.02.1931-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու համար. ՔԿՁեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես...
10:34 • 08.02.19Հայ մասնագետների 83 հոգանոց խումբը հասել է Սիրիա. Ա. ՀովհաննիսյանՍիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն...- 10:20 • 08.02.19Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղԿառավարության արտահերթ նիստից հետո մեկնարկել են գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում կառավարության ծրագրի քննարկումն էր։
10:07 • 08.02.19Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, մահացածների մեծ մասը մեկ ընտանիքի անդամներ են (տեսանյութ)Նշվում է, որ նախօրեին փրկարարները շենքի փլատակների տակից դուրս են բերել ևս 8 մարդու դի, չի բացառվում, որ զոհերի թիվը կաճի:
10:02 • 08.02.19Գարեգին Բ կաթողիկոսը Սիդնեյում ընդունել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներինՀանդիպման ընթացքում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և պատրաստակամությունը` միասնական ճիգերով առաջ տանելու ազգային աշխատանքները:
10:02 • 08.02.1959 տարի Կոնգրեսում. մահացել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար աշխատած կոնգրեսականը (լուսանկարներ)Քաղաքական գործիչն առաջին անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1955թ. ու այդ ժամանակվանից ի վեր դարձել է ամերիկյան քաղաքականության «ծանրքաշայիններից»:
09:36 • 08.02.19Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է, Արագածոտնի մարզի ճանապարհներին ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
09:30 • 08.02.19Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 24»-ը և շտապօգնության մեքենան. կա զոհՓետրվարի 8-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:07 • 08.02.19Տասնյակ ընկերություններ պայմանագրեր են կնքել ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու համար. կոչ եմ անում ընդլայնել այս գործընթացը. Նիկոլ ՓաշինյանԿառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:
