59 տարի Կոնգրեսում. մահացել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար աշխատած կոնգրեսականը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգներում 92 տարեկանում կյանքից հեռացել է Կոնգրեսի պատմության մեջ ամենաերկար աշխատած կոնգրեսականը՝ Ջոն Դինջելը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ էր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, քաղաքական գործիչն առաջին անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1955թ., ու այդ ժամանակվանից ի վեր դարձել է ամերիկյան քաղաքականության «ծանրքաշայիններից» մեկը:
Հայտնի է, որ Միչիգանից ընտրված կոնգրեսականն իր պաշտոնում ծառայել է 59 տարի: Նա թոշակի է անցել 2015թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դինջելի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, սակայն տղամարդը նախընտրել էր չբուժվել:













