Ստամբուլի բնակելի շենքերից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել, այդ թվում՝ 15 երեխա (տեսանյութ)
Ստամբուլի Բաղջըլար շրջանի բնակելի շենքերից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ հրդեհն առաջացել է էլեկտրական տաքացուցիչի պայթյունից: Պայթյունի պատճառներն անհայտ են: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ ու հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Հինգհարկանի բնակելի շենքի 21 բնակիչ, այդ թվում՝ 15 երեխա, ծխից թունավորման նշաններով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ փրկարարները շտապ տարհանել են շենքի մյուս բնակիչներին, որոնց շրջանում միջադեպը մեծ խուճապ է առաջացրել:
Աղբյուրը հաղորդում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:










