Իրադարձային
-ից
-ը
11:39 • 06.02.19Կառավարությունը հաստատեց Վարդան Ուռուտյանի թեկնածությունը Ագրարային համալսարանի նորընտիր ռեկտորի պաշտոնումՀՀ կառավարության այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
11:31 • 06.02.19Ամերիկացին մերկ ձեռքերով խեղդել է իր վրա հարձակված պումայինՆշվում է, որ պուման վազող տղամարդու վրա է հարձակվել հետևից. հավանաբար, շարժվող օբյեկտը տեսնելով, գիշատչի մեջ արթնացել է որսորդական բնազդը:
11:28 • 06.02.19Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելիս. Shamshyan.comԱյսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար...
11:19 • 06.02.19Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգևոր առաջնորդի ընտանիքինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին և ընտանիքին:
11:16 • 06.02.19Կոստա Ռիկայի նախկին նախագահի դեմ սեռական բռնության վերաբերյալ հայց է ներկայացվել«Չեմ հիշում, թե նա ինձ ինչ պատասխանեց, բայց շարունակեց դիպչել մարմնիս: Հետո նա ինձ խնդրեց մի քիչ սպասել ու հեռացավ: Ես չգիտեի ինչ անել, ինձ թակարդի մեջ էի զգում»,-նշվում է կնոջ՝ նախկին նախագահի դեմ ներկայացված հայցում:
11:06 • 06.02.19Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հայտնել է, որ Անկարայում Չավուշօղլուին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական խնդրանքովՆա ընդգծել է, որ հանդիպման նպատակը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցում Էջմիածնի տեսակետը Թուրքիայի իշխանություններին փոխանցելն էր:
10:46 • 06.02.19Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի մոտ մեքենաներ են բախվել. կան տուժածերՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկներն Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
10:29 • 06.02.19Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար. ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
10:26 • 06.02.19Աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ. Ֆրանսիայում նախօրեին փողոց է դուրս եկել շուրջ 300 000 մարդ (լուսանկարներ)Միայն մայրաքաղաք Փարիզում ցուցարարների թիվը, ըստ ոստիկանության տվյալների, կազմել է 18 000, մինչդեռ CGT-ի տվյալներով՝ բողոքի ակցիային միացածների թիվը հասել է 30 000-ի: Հայտնի է, որ ցույցեր են անցկացվել նաև Մարսելում...
10:22 • 06.02.19Տեսչական մարմինն իրավախախտումներով հաշվարկել է 26 մլն դրամից ավելի շրջակա միջավայրին հասցված վնասԱրձանագրվել է իրավախախտման 19 դեպք, հաշվարկվել է 24.108.082 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝
10:10 • 06.02.19Ադրբեջանում գիշերը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, գրանցվել է նաև 3 հետցնցում (լուսանկարներ)Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, իսկ հարակից շրջաններում՝ 5,3:
09:53 • 06.02.19Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի էՓետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
09:51 • 06.02.19Լոնդոնում պղծել են Կառլ Մարքսի շիրիմը (լուսանկարներ)Գերեզմանատան տնօրենը դատապարտել է կատարվածն ու նշել, որ հարձակվողը պատահաբար չի թիրախավորել Մարքսի շիրիմը և, հավանաբար, հակամարքսիստական հայացքների տեր է:
09:36 • 06.02.19Կապանում ավտոմեքենան ընկել է գետը. վարորդի վիճակը ծանր էՊարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 թ.) կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել է Վաչագան գետը:
09:25 • 06.02.19Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերումՓետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
