Ամերիկացին մերկ ձեռքերով խեղդել է իր վրա հարձակված պումային

11:31 • 06.02.19

ԱՄՆ Կոլորադո նահանգում առավոտյան վազքի ելած տղամարդը մերկ ձեռքերով խեղդել է իր վրա անսպասելիորեն հարձակված պումային:

Ինչպես նշում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Կոլորադոյի հյուսիսում:

Նշվում է, որ պուման վազող տղամարդու վրա է հարձակվել հետևից. հավանաբար, շարժվող օբյեկտը տեսնելով, գիշատչի մեջ արթնացել է որսորդական բնազդը:

Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ խեղդել է կենդանուն. հետագա ուսումնասիրությունը հաստատել է դա:

Պումային վնասազերծելուց հետո տղամարդն ինքնուրույն հիվանդանոց է գնացել, քանի որ գիշատչի հետ կատաղի պայքարի հետևանքով ամբողջ մարմնի վրա վնասվածքներ է ունեցել: