Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելիս. Shamshyan.com

11:28 • 06.02.19

Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդն օգնել է շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: