Իրադարձային
-ից
-ը
17:44 • 16.01.19Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետերՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Ավինյանը նշանակվել է Տիգրան Ավինյանը:
17:34 • 16.01.19«Անտեսե՛ք այդ ծաղրածուներին». Լապշինը մեկնաբանել է «թուրքական բանակի համազգեստ կրող աղջկա» կողմից ՀՀ դրոշը վառելու տեսանյութը«Ի դեպ, իսկ ե՞րբ են սկսելու այրել իմ նկարները: Մի՞թե ես բավականաչափ վախենալու ու վտանգավոր չեմ»,-գրել է բլոգերը՝ պատրաստակամություն հայտնելով միանգամայն անվճար իր դիմանկարները տրամադրել:
17:13 • 16.01.19Վանաձորի տներից մեկից գողություն անելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն (տեսանյութ)Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գողոնն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն։
16:51 • 16.01.19Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի․ Հ․ Կոնջորյանը՝ Իրանին ավտորիտար որակելու մասին (տեսանյութ)Նա նաև չբացառեց, որ կարող է ընդգրկված լինել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
16:43 • 16.01.19Խոսել ենք հետը, դժգոհություններ չունի. Հայկ Սարգսյանը՝ Չեխիայում պահվող եղբոր մասինԴատախազությունն այժմ դիմել է պաշտոնական Պրահային Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համար:
16:29 • 16.01.19Լավրովը պատահմամբ «գերմանացի» նախարար է դարձել (տեսանյութ)Կինը հարց ուղղելիս մի պահ շփոթել է քաղաքական գործիչներին: «Մեր արտգործնախարար Լավրովը… Լավրովը… Ոչ, այսինքն՝ Հայկո Մաասը: Դրան դեռ չենք հասել»,- ասել է լրագրողը:
15:46 • 16.01.19Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ էԱշոցքի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
15:46 • 16.01.19Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը. Արմեն Սարգսյանի ելույթը Աբու Դաբիի համաժողովումՍա յուրահատուկ համաժողով է, և պատահական չէ, որ այն տեղի է ունենում հենց այստեղ։ Սա արտացոլումն է այն փաստի, որ կառավարությունը՝ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդի ղեկավարությամբ, նայում է դեպի ապագան։
15:44 • 16.01.19Ոստիկանները հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանից գողացված մեքենան և կասկածյալին (տեսանյութ)Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
15:27 • 16.01.19Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-6, այնուհետև 8-10 աստիճանով. սպասվում է ձյունՀանրապետության տարածքում` հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
15:24 • 16.01.19ԿԳՆ-ն սահմանված 30-օրյա ժամկետում չի կայացրել համապատասխան վարչական ակտ, և ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը համարվում է հաստատված. ԵՊՀ ՈւԽԵթե ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30 օրյա ժամկետում չի կայացրել համապատասխան վարչական ակտ՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը օրենքի 48-րդ հոդվածի ուժով համարվում է...
15:22 • 16.01.19Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել ՋրբաշյանըՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
15:20 • 16.01.19Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է. ՊԵԿ նախագահՊետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
15:11 • 16.01.19Բրազիլիայում այսուհետ կթույլատրվի մինչև 4 միավոր զենք գնելՆոր օրենքի համաձայն՝ 25-ից բարձր, դատվածություն չունեցող քաղաքացիներին կթույլատրվի մինչև 4 միավոր զենք ձեռք բերել, եթե նրանք բնակվում են սպանությունների բարձր ցուցանիշ ունեցող (ավելի քան 10 սպանություն...
14:42 • 16.01.19Իտալիայից արտաքսված եգիպտացի ներգաղթյալը վերջին պահին ցատկել է ինքնաթիռից ու փախուստի դիմելԱյն պահին, երբ ինքնաթիռի շարժասանդուղքը հեռացվել է, տղամարդը, օգտվելով բորտուղեկցորդուհու անուշադրությունից, դուրս է ցատկել բաց մնացած դռնից: Օդանավակայանում անմիջապես փակվել են թռիչքուղիները:
