Լավրովը պատահմամբ «գերմանացի» նախարար է դարձել (տեսանյութ)
Գերմանական ARD հեռուստաալիքի լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին Գերմանիայի արտաքին գործերի նախարար է կոչել: Մամուլի ասուլիսի՝ այդ հատվածը լուսաբանող տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Կինը հարց ուղղելիս մի պահ շփոթել է քաղաքական գործիչներին: «Մեր արտգործնախարար Լավրովը… Լավրովը… Ոչ, այսինքն՝ Հայկո Մաասը: Դրան դեռ չենք հասել»,- ասել է լրագրողը:
Դահլիճում գտնվողները ծիծաղել են:
«Դե, վերջ, հիմա ինձ հաստատ կմեղադրեն նաև Գերմանիան գրավելու մտադրության համար»- կատակել է Լավրովը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը նաև պատմել է, որ պատրաստվում է Մաասի հետ Ռուսաստան այցի շրջանակում քննարկել Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը:










