Իտալիայից արտաքսված եգիպտացի ներգաղթյալը վերջին պահին ցատկել է ինքնաթիռից ու փախուստի դիմել

14:42 • 16.01.19

Իտալիայի Միլան քաղաքի «Մալպենսա» օդանավակայանում երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում, Եգիպտոսի քաղաքացին դուրս է նետվել Դաքար մեկնող ինքնաթիռից և, հայտնվելով թռիչքուղու վրա, վազելով փախուստի դիմել: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:


Դեպքի պատճառով մի քանի չվերթ հետաձգվել է:

Եգիպտոսի 30-ամյա քաղաքացին Դաքարից «Մալպենսա» էր ժամանել օրեր առաջ և պետք է Կահիրե մեկներ: Տարանցիկ չվերթի ժամանակ իրավապահ պարմինները ստուգումից հետո պարզել էին, որ օտարերկրացին առանց փաստաթղթերի է, և արտաքսել էին նրան:

Այն պահին, երբ ինքնաթիռի շարժասանդուղքը հեռացվել է, տղամարդը, օգտվելով բորտուղեկցորդուհու անուշադրությունից, դուրս է ցատկել բաց մնացած դռնից: Օդանավակայանում անմիջապես փակվել են թռիչքուղիները:

Փախստականը հայտնաբերվել է գիշերը՝ Վարեզեի շրջանի Սանմարտե համայնքում: Հաղորդվում է, որ վերջինս վիրավոր չէ և առաջիկա ժամերին կհեռանա Իտալիայի սահմաններից: