Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
16:34 • 26.01.21Twitter-ը ներկայացրել է Birdwatch գործառույթը, որը միտված է պայքարել ապատեղեկատվության դեմTwitter միկրոբլոգային ծառայությունը հայտարարել է կեղծիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված նոր ֆունկցիայի՝ Birdwatch-ի գործարկման մասին, որում օգտվողները կարող են մեկնաբանություններ թողնել: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
16:32 • 26.01.21Վրացի ուսանողները կկարողանան անվճար սովորել ՌԴ-ումԱյսուհետ վրացի դիմորդները հնարավորություն կունենան անվճար սովորել ՌԴ-ում: Sputnik-ի վրացական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանում ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Սվենտիցկին:
15:41 • 26.01.21«ԵՄ-ն ինքն է մեղավոր պատվաստանյութերի հետ կապված աղետի համար». The Spectator-ը՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումը ԵՄ նվազեցման մասինԲրիտանական «Ականատեսը» ամսագրում լույս է տեսել հոդված, որում հեղինակ Մեթյու Լինը խոսում է Եվրոպական Միության և կորանավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների միջև առկա լարվածության և դրա պատճառների մասին:
14:12 • 26.01.21Ճապոնիայում ռոբոտ-ֆերմեր են ստեղծել. այն գյուղացիներին կօգնի բերքահավաքի ժամանակ (տեսանյութ)Ճապոնիայում ստեղծվել է ռոբոտ, որը օգնելու է ֆերմերներին բերքի հավաքման գործում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ճապոնական NHK հրատարակությանը:
09:20 • 26.01.21Բայդենը կառավարության ամբողջ ավտոպարկն Էլեկտրամոբիլներով փոխարինելու հրամանագիր է ստորագրել«Դաշնային կառավարությունը հսկայական ավտոպարկ ունի, որը մենք կփոխարինենք այստեղ՝ Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլներով, ամերիկացի բանվորներով, և դա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ»,- ասել է Բայդենը՝ «Գնե՛ք ամերիկյանը» հրամանագրի մասին։
05:10 • 26.01.21AstraZeneca- ն հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին տեղեկությունըԸնկերության խոսնակի խոսքերով, այն տեղեկությունները, թե պատվաստանյութը միայն 8% -ով է արդյունավետ տարեց բնակչության շրջանում, լիովին սխալ են:
19:59 • 25.01.21Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը մտադիր է պատվաստանյութի հավելյալ տարբերակ մշակել՝ կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մուտացիայի դեմԱմերիկյան Moderna ընկերությունից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավելյալ տարբերակ են մշակում, որը կբարձրացնի իմունային արձագանքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված շտամին:
18:43 • 25.01.21ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայովՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն …
17:27 • 25.01.21ՌԴ համալսարանները շուտով կվերադառնան առկա ձևաչափով ուսուցմանԿորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռուսաստանի շատ քաղաքներում թույլ է տալիս համալսարաններին վերադառնալ առկա կրթության: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ կրթության և գիտության նախարարությունը
11:24 • 25.01.21Ավստրալիայում սաստիկ շոգը մեծացրել է անտառային հրդեհների վտանգը. Ադելաիդայի մերձակայքում այրվել է 2500 հա տարածք (լուսանկար)Ավստրալիայի հարավ-արևելքում գրանցվել է ջերմաստիճանի բարձրացում` սաստկացնելով հրդեհների բռնկման վտանգը, հայտնում է BBC լրատվականը: Առողջապահության ոլորտի պատասխանատուները կոչ են արել մարդկանց մնալ տներում:
11:11 • 25.01.21Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ստանալ իրական կորոնավիրուսի եռաչափ պատկերը (տեսանյութ)Չինաստանի Ցինգուա համալսարանի, Nanographics ավստրիական ընկերության և Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետներին առաջին անգամ հաջողվել է ֆիքսել COVID-19 վիրուսի իրական եռաչափ պատկերը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
10:31 • 25.01.21«Ռոսպոտրեբնադզոր»-ը ներկայացրել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի՝ աշխարհում առաջին լուսանկարըՌոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտության դաշնային բյուջետային ինստիտուտի մասնագետներն աշխարհում առաջին անգամ լուսանկարել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամը: Այս մասին հայտնում է գործակալության կայքը:
20:27 • 24.01.21SpaceX-ը հրթիռակրի արձակում է իրականացրել՝ ավելի քան 140 արբանյակներով (տեսանյութ)Հրթիռակրի արձակումը մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից տեղի ժամանակով 10:00-ին (երևանյան՝ 19:00):
19:44 • 24.01.21Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ նույնպես կարող են տարածել վիրուսը. բրիտանացի պրոֆեսոր«Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութ ստացած մարդիկ կարող են փոխանցել վիրուսն այլ մարդկանց և պետք է շարունակեն հետևել մեկուսացման կանոններին:
16:54 • 24.01.21Ռուսաստանում սկսվել է «ՄիԳ-31» օդանավերին փոխարինող նոր կործանիչների մշակումըՌուսաստանում մեկնարկել են գործողությունների հեռահար շառավղով հեռանկարային կործանիչ-կալանիչի ստեղծման աշխատանքները:
