Ավստրալիայում սաստիկ շոգը մեծացրել է անտառային հրդեհների վտանգը. Ադելաիդայի մերձակայքում այրվել է 2500 հա տարածք (լուսանկար)

11:24 • 25.01.21

Ավստրալիայի հարավ-արևելքում գրանցվել է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում` սաստկացնելով անտառային հրդեհների բռնկման և տարածման վտանգը, հայտնում է BBC լրատվականը:

Երկուշաբթի օրը Հարավային Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում բռնկված հրդեհն արտակարգ իրավիճակի ահազանգ է եղել: Մելբուրնում, առավոտյան 7:30-ին,  ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ Սիդնենյում, ըստ կանխատեսումների` այն ավելի բարձր է լինելու:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները կոչ են արել մարդկանց մնալ տներում և խուսափել ֆիզիկական ակտիվությունից:

Ադելաիդա քաղաքի մերձակա բլուրներում անտառային հրդեհն այրել ավելի քան 2500 հա տարածք` ծխի ամպ առաջացնելով քաղաքի վրա: Հարավային Ավստրալիայի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախազգուշացրել են, որ ծուխը «լուրջ սպառնալիք է» կրծքավանդակի և սրտի հիվանդություններ ունեցողների համար:

Ըստ Օդերևութաբանության բյուրոյի տվյալների՝ Ավստրալիայում, համեմատած նախորդ տասնամյակների հետ, ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, բարձրացել է: Ըստ զեկույցի՝ 2019 թվականը եղել է ամենաշատ տաք օրեր գրանցած ամառը: Լրատվականը նշում է, որ Ավստրալիայում ամենամահացու բնական աղետը, որը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, սաստիկ շոգն է, որն էլ անտառային հրդեհներ է առաջացնում:

Bushfire smoke covers the Adelaide city skyline

Ավստրալիայում սաստիկ շոգը մեծացրել է անտառային հրդեհների վտանգը. Ադելաիդայի մերձակայքում այրվել է 2500 հա տարածք (լուսանկար)