Ճապոնիայում ռոբոտ-ֆերմեր են ստեղծել. այն գյուղացիներին կօգնի բերքահավաքի ժամանակ (տեսանյութ)

14:12 • 26.01.21

Ճապոնիայում ստեղծվել է ռոբոտ, որն օգնելու է ֆերմերներին բերքի հավաքման գործում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ճապոնական NHK հրատարակությանը:

Ռոբոտը ունի երեք «մատով» մանիպուլյատոր, որը պտուղներ է քաղում: Սարքը տեղադրված է ինքնագնաց սայլի վրա:

Ռոբոտի արհեստական բանականությունը մրգերի հասունության աստիճանը որոշում է՝ ըստ գույնի և այլ հատկանիշների: Մշակողները կարծում են, որ  ռոբոտով ավելի շատ կհետաքրքրվեն երիտասարդ ֆերմերները:


 

Ճապոնիայում ռոբոտ-ֆերմեր են ստեղծել. այն գյուղացիներին կօգնի բերքահավաքի ժամանակ (տեսանյութ)