ՌԴ համալսարանները շուտով կվերադառնան առկա ձևաչափով ուսուցման

17:27 • 25.01.21

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռուսաստանի շատ քաղաքներում թույլ է տալիս համալսարաններին վերադառնալ առկա կրթության: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ կրթության և գիտության նախարարությունը՝  խոստանալով, որ մոտ ապագայում երկրի համալսարանները կվերադառնան ավանդական կրթական մոդելին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք՝ ՌԴ-ում կորոնավիրուսային համավարակից ի վեր ուսումնական հաստատությունները աշխատում են հեռավար ձևաչափով:

Ըստ worldometers-ի տվյալների՝ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի 3 738 690 դեպք, որի պատճառով մահացել է 69 918 մարդ:

ՌԴ համալսարանները շուտով կվերադառնան առկա ձևաչափով ուսուցման