Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
12:43 • 13.01.21ՌԳԱ-ի նախագահը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակումը համարել է համաշխարհային սենսացիա«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութերը սենսացիա են դարձել ամբողջ աշխարհի համար, ինչ-որ մեկն անմիջապես սկսեց կասկածներ հայտնել, ինչը և հասկանալի Է՝ մրցակցությունը շատ դաժան Է: Բացի պատվաստանյութից, մենք ունենք նաև այլ լուրջ ձեռքբերումներ»,-ասել Է Սերգեևը:
12:32 • 13.01.21ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներումԻ սկզբանե Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի խիստ վարակիչ շտամի առկայությունը արդեն հաստատվել է 50 երկրներում և տարածքներում:
17:45 • 12.01.21WhatsApp-ը վստահեցրել է, որ գաղտնիության նոր քաղաքականությունը Facebook-ին թույլ չի տալիս տեսնել օգտատերերի նամակագրությունը«WhatsApp-ը չի տեսնում ձեր անձնական հաղորդագրությունները և չի լսում զանգերը, ինչպես Facebook-ը։ WhatsApp-ը չի գրանցում տվյալներն այն մասին, թե ով ում է գրում կամ զանգում։ WhatsApp-ում խմբակային զրույցները մնում են մասնավոր»,- ասված է Twitter-ում հրապարակված հատարարության մեջ։
17:20 • 12.01.21Եվրոպայի կարգավորիչը ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի գրանցման հայտըԵվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալությունը ստացել է այն պատվաստանյութի ժամանակավոր գրանցման հայտը, որը մշակել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը և Օքսֆորդի համալսարանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ կարգավորիչի՝ հունվարի 12-ին տարածված հաղորդագրությանը հղումով:
16:12 • 12.01.21Չինաստանն ԱՀԿ-ի փորձագետներին թույլ է տվել հետաքննել Covid-19 ծագման հանգամանքներըՉինաստանը համաձայնել է թույլ տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների թիմին մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսային համավարակի ծագումը հետաքննելու համար:
14:06 • 12.01.21Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է հայտնաբերվելՌուս կնոջ մարմնում, որը ավելի քան վեց ամիս հիվանդ էր COVID-19-ով, հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 նոր մուտացիա: Այս մասին ասված է virological.org կայքում հրապարակված ռուս գիտնականների հեղինակած հոդվածում:
12:25 • 12.01.21Ուկրաինան ծրագրում է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի արտադրություն սկսել«Լեկքիմ» ուկրաինական ընկերությունների խումբը նախատեսում է 2022 թվականին երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն սկսել, որը ներկայումս արտադրում է չինական Sinovac Biotech ընկերությունը: Այս մասին նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
10:20 • 12.01.21Telegram-ը դարձել է ԱՄՆ-ում 2-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածըԱյն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն սկսեցին օգտվել Telegram հավելվածից, այն դարձել է երկրում երկրորդ ամենաշատ ներբեռնված հավելվածը, հայտնում է eadaily.com լրատվական կայքը:
18:03 • 11.01.21Samsung-ը հայտնել է, թե երբ է ներկայացնելու Galaxy S21 շարքի նորագույն սմարթֆոններըSamsung Galaxy Unpacked 2021 կոչվող միջոցառումը նախատեսված է անցկացնել հունվարի 14-ին՝ երևանյան ժամանակով 19:00-ին:
15:58 • 11.01.21Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ. ՆԱՍԱԱստղագետները տեղեկացնում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում պոտենցիալ վտանգավոր 2020 WU5 աստղակերպը կթռչի երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ աստղակերպի ուղեծրի հետագիծը հրապարակվել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում:
15:14 • 11.01.21ՌԴ Առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվություն է տվելԱվելի վաղ Գամալեայի անվան կենտրոնի (մշակել է «Սպուտնիկ V»-ը) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ պատվաստանյութի նոր`ավելի թույլ տարբերակով պատվաստվելուց հետո իմունիտետը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի երեք-չորս ամսվա ընթացքում, իսկ դրա արդյունավետությունը կկազմի․․․
14:59 • 11.01.21Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից և ՌուսաստանիցԻրանը նաախատեսում է ներմուծել շուրջ երկու միլիոն դոզա AstraZeneca COVID-19 պատվաստանյութ Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (մարտի 20), հայտում է tehrantimes.com լրատվական գործակալությունը:
14:47 • 11.01.21Վրաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, մահացել է 23 մարդՎերջին 1 օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 551 նոր դեպք, հայտնում է Ekho Kavkaza-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի ճեպազրույցը:
12:58 • 11.01.21Telegram-ի սեփականատերը կոչ է արել iOS-ից անցնել Android համակարգի կիրառմանըTelegram հավելվածի սեփականատեր Պավել Դուրնովն իր բլոգում նշել է iOS-ից Android-ին անցնելու նպատակահարմարության մասին, հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
12:38 • 11.01.21Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ներկայացրել է ֆուտուրիստական քաղաքի նոր մոդելը (լուսանկարներ)«Պատմության ամբողջ ընթացքում քաղաքները կառուցել են իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո մարդկանց փոխարեն քաղաքները նախապատվությունը տալիս էին մեքենաներին, սարքավորումներին ու գործարաններին։ Աշխարհում առավել զարգացած համարվող․․․
