Ռուսական հարձակողական անօդաչուն փորձարկման ժամանակ 500 կգ-անոց ռումբ է նետել. Forbes
«Օխոտնիկ-Բ» ռուսական հարձակողական անօդաչու սարքը ռումբ է նետել այս տեսակի ԱԹՍ-ի առաջին փորձարկման ժամանակ: Ռմբանետման փորձարկումը ցույց է տալիս, որ «Օխոտնիկ»-ի մշակումը ընթանում է արագ տեմպերով: Այս մասին գրում է Forbes-ը:
Ռուսաստանի հարավում գտնվող «Աշուլուկ» կրակադաշտում տեղի ունեցած փորձարկումների ժամանակ «Օխոտնիկ-Բ»-ն, որը հագեցած է տուրբոռեակտիվ շարժիչով և մշակված է 14 մետր երկարությամբ «թռչող թևի» սխեմայով, անկառավարելի 500 կիլոգրամանոց ռումբ է նետել:
««Օխոտնիկ»-ում ներդրված նշանառու-տեղորոշիչ նորագույն համակարգը թույլ է տալիս չղեկավարվող զինամթերքն օգտագործել այնպիսի ճշգրտությամբ, որը մոտ է բարձր ճշգրտությամբ ղեկավարվող զենքին», - ասել է աղբյուրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Թե ինչպես են փորձարկողները գործարկել անօդաչու սարքը ռմբակոծության ժամանակ, հայտնի չէ:










