Չինաստանն ԱՀԿ-ի փորձագետներին թույլ է տվել հետաքննել Covid-19 ծագման հանգամանքները

16:12 • 12.01.21

Չինաստանը համաձայնել է թույլ տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների թիմին մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսային համավարակի ծագումը հետաքննելու համար այն բանից օրեր անց, երբ ՄԱԿ-ի գործակալություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյան քննադատել էր Պեկինին առաքելությունը ձգձգելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

Այսպիսով, նախատեսվում է, որ ԱՀԿ փորձագետներն իրենց առաքելությունը կսկսեն հինգշաբթի օրը և կաշխատեն չինացի գիտնականների հետ վարակի ծագման ուսումնասիրության ուղղությամբ: 

ԱՀԿ-ն ողջունել է Չինաստանի կողմից կայացված որոշումը: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ խոսնակներից մեկը, որը նշել է՝ «իրենք անհամբեր սպասում են չինացի գործընկերների հետ սերտորեն համագործակցել այս կարևոր առաքելության վրա` հայտնաբերելու վիրուսի աղբյուրը և դրա ներթափանցման ուղին մարդկային բնակչությանը»: 

Ավելի վաղ առողջապահության հանձնաժողովի պաշտոնյաներից մեկն ասել էր, որ ԱՀԿ-ի թիմը ուղևորվելու է Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսը, և որն էլ դարձել է Covid-19-ի առաջին թեժ կետը ողջ աշխարհում:

 

Չինաստանն ԱՀԿ-ի փորձագետներին թույլ է տվել հետաքննել Covid-19 ծագման հանգամանքները