CES տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվել է «աշխարհի ամենախելացի» պաշտպանիչ դիմակը (լուսանկար)

10:42 • 14.01.21

Խաղային սարքավորումների արտադրող Razer ընկերությունն ստեղծել է, իր իսկ պնդմամ, «ամենախելացի» պաշտպանիչ դիմակը` ամբողջական ներկառուցված խոսափողով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դիմակի նախատիպը, որը ներկայացվել է CES տեխնոլոգիական ցուցահանդեսին, ցույց է տալիս, որ խոսափողն ուժեղացնում է կրողի  ձայնը, որպեսզի ձայնը խուլ չհնչի: Դիզայնը ներառում է ակտիվ օդափոխության համակարգ` դուրս հանելով արտաշնչած  տաք օդը, միաժամանակ ներս քաշելով ավելի սառը օդը:

Ընկերությունն ասում է, որ դիմակը դասակարգվում է N95 վիրաբուժական դիմակների շարքին: Այն պատրաստված է թափանցիկ պլաստիկից, ինչը մարդկանց համար հեշտացնում է դիմային շարժումների ընկալումը:

Թափանցիկ դիմակները նորություն չեն, սակայն ընկերությունն ասում է , որ դիմակն ունի նաև «ցածր լուսավորության ռեժիմ»: Դա նշանակում է, որ դիմակի ներքին մասն ինքնաբերաբար լուսավորվում է մթության մեջ`լուսավորելով ձեր բերանը: Razer ընկերությունը պնդում է, որ դա թույլ է տալիս «հստակ արտահայտվել՝ անկախ լուսավորության պայմաններից»: Ըստ ընկերության՝ դիմակը հարմարավետ է կրելու համար:

Դիմակը դեռևս վաճառքի չի հանվել: Ընկերությունից տեղեկացրել են, որ այն դեռ փորձարկման փուլում է և պետք է հստակեցվեն օդափոխիչների ու զտիչների գործածության ժամանակը:

Razer mask


CES տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվել է «աշխարհի ամենախելացի» պաշտպանիչ դիմակը (լուսանկար)