Լրագրողների ֆուտբոլային մրցաշարի մեկնարկային խաղում «Tert.am»–ը հաղթում է

17:28 • 21.11.08

Այսօր մեկինարկեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների միջև անցկացվող ֆուտզալի հերթական մրացաշարը։

Ավարտվեցին A խմբի հանդիպումները։ Մեկնարկային խաղում Հանրային հեռուստատեսության թիմը հանդիպման վերջին վայրկյաններին գնդակ բաց թողեց և 6։7 հաշվով պարտվեց «Արևածաղիկ» թիմին։ Նույն խմբի երկրորդ խաղում Tert.am–ը հանդիպեց «Մեծ ֆուտբոլ» թիմին։ Առաջին խաղակեսում «Tert.am»–ականները պարտվում էին 1։2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում կարողացան 5 գնդակ խփել՝ բաց թողելով ընդամենը մեկը և հաղթելով 6։3 հաշվով։ Չորս գոլի հեղինակ դարձավ Արամ Արոյանը։

Վաղը մեր կայքէջի թիմը կհանդիպի «Արևածաղիկի» հետ, իսկ Հանրային Հեռուստատեսության թիմը կմրցի «Մեծ ֆուտբոլի» հետ։

Համառ պայքարում անցավ B խմբի «Շոու բիզնես» – «Չորրորդ իշխանություն» հանդիպումը։ «Չորրորդ իշխանությունը» հաղթում էր հանդիպման ընթացքում, սակայն վերջին հատվածում մրցակիցը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ և հաղթել 7։6 հաշվով։

Այս պահին խաղում են «ՄեդիաՄաքսը» և «Երկիր Մեդիան»։