Չորս եվրոպական երկրներ կաջակցեն ղարաբաղյան ազատամարտի մասին ֆիլմի նկարահանմանը

11:38 • 25.12.09

Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Խաղաղություն» գեղարվեստական, լիամետրաժ (120 րոպե) նոր կինոնախագիծը մասնակցեց Կոտտբուսի կինոփառատոնի Connecting Cօttbus կինոնախագծերի աջակցության ֆորումին։ Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց Արսեն Ազատյանը, կինոնախագիծը եվրոպական 250 սցենարական նախագծերից ընտրված 13 լավագույններից մեկն էր։

Սա առաջին հայկական կինոնախագիծն էր, որ մասնակցեց Connecting Cօttbus-ի կինոֆորումին:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի իրականացման աշխատանքներին մասնակցելու առաջարկներ են ստացվել ֆրանսիական, հոլանդական, չեխական և հունգարական ընկերությունների համաարտադրողների կողմից։

Նախագծի սցենարի զարգացմանն օգնում են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ազգային կինոկենտրոնը»։ Ֆիլմի արտադրությունը նախատեսվում է 2010թ.: Այն նվիրված է ղարաբաղյան ազատամարտին: