Երբ Փաշինյանը հրաժարական տա, մենք ընտրելու ենք նոր վարչապետ, որի տունը հիմա խուզարկում են. Ղազարյան

15:05 • 04.11.26

Եթե մտքով արդեն անցնում է, որ պետք է հրաժարական տա, նշանակում է՝ իր գլխում դեռևս մեկ առողջ բջիջ մնացել է, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

«Հիմա մենք պետք է այդ բջջին համոզենք, որ ակտիվանա, իր ֆունկցիաները կատարի, մյուս բջիջներին հաղթի ու հրաժարական տա, թողնի գնա: Երբ ինքը հրաժարական տա, մենք ընտրելու ենք նոր վարչապետ, որի տունը հիմա խուզարկում են»-նշել է նա: