«Արմենիկում UPSA» Կամերային թատրոնում

10:28 • 15.01.10

2010-ի առաջին թատերաշրջանը Կամերային թատրոնում սկսվում է նորությամբ. խաղացանկային ներկայացումներից բացի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին թատրոնին կից գործող ակումբում կցուցադրվի «Արմենիկում UPSA» հումորային ֆիլմը, որ ստեղծվել է 1999թ. Կամերային թատրոնի հիմքի վրա: Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է, դերերում հանդես են եկել Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Գեորգի Ամիրագյանը, Երվանդ Մանարյանը, Զառա Արամյանը, Սամսոն Ստեփանյանը, Արշալույս Հարությունյանը և ուրիշներ:

«Արմենիկում UPSA»-ն պատմում է այն մասին, թե ինչպես են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալները ցանկանում գողանալ ՁԻԱՀ-ի դեմ՝ հայերի հայտնաբերած դեղամիջոցը, և թե ինչպես են նրանց դեմ պայքարում Հայաստանի հատուկ ծառայությունները:

Նոր թատերաշրջանում Կամերային թատրոնի բեմում կլինեն արդեն ծանոթ ներկայացումներ. հունվարին խաղացանկում ընդգրկված են` «Ի զե'ն», «Փնտրվում է տղամարդ», և «Ինչ տարբերություն, թե ում հետ»: