«Ավատարը» նոր ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով «Տիտանիկից»

10:30 • 26.01.10

Ռեժիսոր Ջեյմս Քամերոնի «Ավատար» ֆիլմն իր եկամտաբերությամբ առաջ է անցել նույն ռեժիսորի «Տիտանիկ» ֆիլմից:

Ըստ Hollywoodreporter-ի` անցած հանգստյան օրերի տվյալով «Ավատարի» հասույթը գերազանցել է 1,292 միլիարդ դոլարը, ինչը 50 միլիոնով ավելի է 13 տարի շարունակ իր եկամտաբերությամբ առաջինը համարվող «Տիտանիկից»։