2010-ի համար հայկական կինոյի բյուջեն չի փոխվել
Հայկական կինոյի համար այս տարի նույնպես պետությունը հատկացրել է մոտ 290-մլն դրամ գումար, ինչի սահմաններում Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է ավարտին հասցնել կիսատ ֆիլմերն ու սկսել նորերը:
Մասնավորապես, Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ 2010թ. ավարտին կհասցվեն Արամ Շահբազյանի «Չնչիկը», Արամ Սուքիասյանի «Լուսապսակ» երաժշտական ֆիլմը, Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Հարություն Խաչատրյանի «Չվող թռչունները»:
Նոր պատրաստվող ֆիլմերի շարքում երիտասարդ հեղինակների անուններ են` Մարիա Սահակյան, ով պիտի նկարահանի «Ալավերդի», Նիկա Շեկ` «Իմ սիրելի խեղճ մայրիկ»: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ կնկարահանի «Ներում» ֆիլմը:










