Ումի՞ց է գողացել Ռուլինգը Հարի Փոթերի արկածները

10:43 • 18.02.10

Բրիտանացի գրող Էդրիան Ջեյքոբսի ժառանգները հեղինակային իրավունքների խախտման հայց են ներկայացրել դատարան Bloomsbury Publishing PLC հրատարակչատան դեմ, ընդ որում, մեղադրվողների ցանկում է նաև Ջոան Ռոուլինգը՝ Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Ջեյքոբսի ժառանգները Ռոուլինգին մեղադրում են «Հարի Փոթերը և կրակի գավաթը» գրքի զգալի հատվածներ Ջեյքոբսի «Կախարդ Վիլիի արկածները. մաս առաջին» գրքից կրկնօրինակելու համար։

Դատական հայցը ներկայացվել էր դեռ 2009թ. հունիսին, սակայն Ռոուլինգի անունն այդ ժամանակ չէր շոշափվում։