Գերտերություններին պետք չէ ուժեղ մշակույթով Հայաստան

14:19 • 10.09.10

«Մենք օր օրի կորցնում ենք հայկական երգարվետը, և դա դրսի ծրագիրն է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը։

Ըստ նրա՝ գերտերություններին պետք չէ ուժեղ Հայաստան, մանավանդ, ուժեղ մշակույթով Հայաստան։

Կոպմոզիտոր Սասուն Պասկևիչյանը լիովին կիսում է Ամալյանի մտահոգությունը։

«Մի հրեշի միջոցով, որը կոչվում է գլոբալիզացիա, նրանք ուզում են ոչնչացնել Հայաստանը», – ասաց նա՝ նշելով, որ մեր ներքին գլխավոր թշնամին անտարբերությունն է։

Պասկևիչյանը ներկայացրեց իր թեզը։

Կոմպոզիտորի խոսքով՝ գլոբալ տաքացման պատճառով կբարձրանա օվկիանոսի մակարդակը, արդյունքում մի շարք երկրներ կմնան ջրի տակ։ «Ինչքան էլ զարմանալի թվա, այդ երկրներն արդեն մտածում են, թե ինչպես են վտարելու հայերին և ապրելու Հայաստանում», – հավելեց նա։