Կանայք, ալկոհոլ, փամփուշտներ. Երևանում կցուցադրվի «Բուգին»
Այսօր ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում կկայանա «Բուգի» անիմացիոն ֆիլմի պրեմիերան։
Արգենտինամեքսիկական ֆիլմը նկարահանվել է 2009թ.։ Ֆիլմի ռեժիսորն է Գուստավո Կովան։
Բուգին սառնարյուն և դաժան վարձու մարդասպան է։ Նա միշտ փախուստի մեջ է և հետևում է իր կանոններին։
Կանայք, ալկոհոլ, փամփուշտներ՝ ամեն ինչ կա այս ֆիլմում։ «Բուգին» ներառում է սև հումոր, անհավանական 2D ֆոներ և 3D գրաֆիկա՝ սուր սցենարով։










