Մոսկվայում բացվող ցուցահանդեսին մասնակցում են նաև հայաստանցի քանդակագործ ուսանողները
Մոսկվայում սեպտեմբերի 14-ին բացվում է ԱՊՀ 11 անդամ երկրներից, Ֆրանսիայից և Բելգիայից երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
Ինչպես հայտնում է CA-News-ը, ցուցահանդեսին կներկայացվեն ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի ուսանողների քանդակագործության միջազգային գիտաժողովի ընթացքում ստեղծագործական բուհերի ուսանողների ստեղծած աշխատանքները։
Գիտաժողովը մեկտեղել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի գեղարվեստական ակադեմիաների ուսանողներին։ Այս տարի ԱՊՀ երկրների ուսանողներին միացել են նաև նրանց գործընկերները բելգիական Արվեստների ազգային ակադեմիայից և Ֆրանսիայում Արվեստների ազգային դպրոցից։










