Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բանտային կյանքի մասին ֆիլմ կցուցադրվի

20:14 • 14.12.11

Դեկտեմբերի 15–ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝«Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի կինոդահլիճում,«Մարդու իրավունքների պաշտպանության շաբաթ»-ի շրջանակում կցուցադրվի «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության «Ճաղերից այն կողմ» փաստագրական ֆիլմը։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, ֆիլմը պատմում է ցմահ և երկարատև ազատազրկման դատապարտված անձանց պահելու պայմանների մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի  դատական համակարգի առանձնահատկությունները և պատիժների համակարգը։

Ֆիլմի ռեժիսորը Թոմա Չագելիշվիլին է։