Գագոսյանը միաժամանակ 11 պատկերասրահներում Հերսթի աշխատանքների ցուցադրություն է կազմակերպել
Լարի Գագոսյանի 11 պատկերասրահներում ամբողջ աշխարհով կցուցադրվեն Դեմիեն Հիրսթի աշխատանքները: Reuters-ը հաղորդում է, որ Հրսթի գունավոր կետերով աշխատանքները`մոտ 300 նկարներ, կցուցադրվեն Նյու Յորքում, Լոնդոնում, Աթենքում, Հռոմում, Ժնևում և այլ քաղաքներում: Բացի այդ, 2012 թվականի հունվարի 12-ին նախատեսված ցուցադրության մեկնարկին կթողարկվի նաև Հիրսթի գունավոր կետերով աշխատանքների ամբողջական կատալոգը:
Ինչպես հայտարարել է լոնդոնյան արվեստի դիլեր Քեննի Շետչերը The Art Newspaper պարբերականին տված իր հարցազրույցում` Հիրսթի գունավոր կետերով աշխատանքները շուկայի տրամաբանությանը հակառակ են գնում: Իչքան ավելի շատ են նման գործեր ստեղծվում այնքան ավելի է մեծանում դրանց պահանջարկը: Բոլորն էլ ցանկանում են ունենալ այն ինչ ունեն ուրիշները:
Նկարչի այդ տեսակ գործերից ամենաթանկը վաճառվել 1998 թվականին` 1.8 միլիոն ֆունտով: Դեմիեն Հերսթը ժամանակակից ամենաթանկ նկարիչներից է: Նրան են պատկանում արվեստի շուկայի մի քանի ռեկորդներ: Մասնավորապես` աճուրդում վաճառված մեկ նկարչի աշխատանքների արժեքի ռեկորդը (198 միլիոն դոլար):










