Վարչապետը խոստացել է աջակցել երիտասարդ կոմպոզիտորներին, սակայն այդպես էլ ոչինչ չի արել
Արդեն մեկ տարի է, հայ երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները միավորվել են: Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման հիմնադիր նախագահ Արսեն Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրենց համար առաջին խնդիրy համարեց այն որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները չեն հնչեցնում Կոնսերվատորիայի կամ Երիտասարդական նվագախմբերի կողմից:
«Այս հարցով նույնիսկ դիմեցինք վարչապետին, ով խոստացավ աջակցել, սակայն այդպես էլ ոչինչ չարեց»,-ասաց երիտասարդ կոմպոզիտորը:
Դրանով հանդերձ նա ներկայացրեց մեկ տարվա ընթացքում իրենց միավորման կողմից կատարված աշխատանքերը, որոնցից առանձնացրեց մարզերում համերգային միջոցառումները:
Ըստ նրա` իրենց կառույցը ոչ մի եկամուտ չի հետապնդում, իսկ միջոցառումներն անցկացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ: Սակայն նրա խոսքերով` մարզերում առաջիկա համերգային ծրագրերն արդեն մշակույթի նախարարությունը հրահանգել է կրճատել` պատճառաբանելովՙ որ ֆինանսները չեն հերիքում:
Երիտասարդ կոմպոզիտոր Գևորգ Բադալյանն էլ խոսեց Կազանում վերջերս կայացած միջազգային մրցույթում ունեցած հաղթանակի մասին: Այստեղ նա գրավել է պատվավոր երրորդ տեղը, իսկ մրցույթին ստիպված էր եղել մասնակցել սեփական միջոցներով: Նրան աջակցող այդպես էլ չէր գտնվել:
Մեկ այլ երիտասարդ կոմպոզիտոր` Մավր Մկրտչյանը, այն համոզմունքը հայտնեց, որ իրենց ստեղծագործությունների պրոֆեսիոնալիզմը ոչնչով չի զիջում միջազգային երիտասարդ հեղինակների գործերից: «Մեր պարագայում դրանք գրվում են հույս ունենալով, որ երբևէ կկատարվեն»,-ասաց նա:










