Առաջիկա երկու ամսում ֆիլհարմոնիկի տասը առաջատար երաժիշտներ կհեռանան նվագախմբից
Մինչև տարեվերջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայանա չորս ներկայացմամբ: Դեկտեմբերի 16-ին դասական երաժշտության սիրահարները հնարավորորություն կունենան ունկնդրելու բրիտանական երաժշտություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։ Գյուսատավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտի ժամանակ նորագույն համակարգչային տեխնիկայի շնորհիվ հանդիսատեսը կտեղափոխվի յոթ մոլորակների աշխարհ:Ամանորին ընդառաջ նվագախումբը կներկայացնի Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի համերգային կատարումը, որը կուղեկցվի Հոֆմանի հայտնի հեքիաթի ընթերցմամբ ու գեղարվեստական նկարների էկրանավորմամբ:
Դեկտեմբերի 24 -ին ֆիլհարմոնիկը կամ փոփի նվագախմբի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:Համերգի ժամանակ ,որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Խոսելով 2012 թվականի իրենց պլանների մասին նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հավաստիացրեց, որ ծրագրեր շատ ունեն: Նախատեսվում է, որ նվագախումբը կմեկնի հյուրախաղերի Եվրոպա ու Ասիա: «Պլաններ շատ ունենք, բայց դրանք իրագործելու համար պետք է, որ նվագախմբում մարդ մնա: Առաջիկա երկու ամսում ֆիլհարմոնիկի տասը առաջատար երաժիշտներ կհեռանան մեր նվագախմբից և շատ ավելի լավ պայմաններով կաշխատեն արտերկրի առաջատար նվագախմբերում»,- ասաց Թոփչյանը` ավելացնելով ,որ կանխատեսում է արտագաղթի նոր հոսք :
«Ես չեմ բողոքում, որ մեզ վատ են վարձատրում: Մենք մի քանի անգամ ավելի շատ գումար ենք ստանում, քան, ասենք, թատրոնի աշխատողները, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մարդիկ իրավունք ունեն նախընտրել լավ կյանքը»,- ընդգծեց Թոփչյանը: Նա հայտնեց նաև, որ ինքը ևս իսպանական հայտնի նվագխմբից շատ լավ հրավեր ունի և, ըստ ամենայնի, հունվարից սկսած ավելի քիչ ժամանակ կանցկացնի Հայաստանում։ «Իմ բացակայության ժամանակ նվագախումբը կղեկավարեն հրավիրված դիրիժորներ: Ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ բացակայությունը չանդրադառնա նվագախմբի հետագա գործունեության վրա: Ես երազում եմ մի օր մեր նվագախումբը ամենահզորը տեսնել»,- վերջում հայտարարեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարը:










