Տեղի է ունեցել Ֆրանսիայի ամենահեղինակավոր «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը
Երեկ երեկոյան տեղի ունեցավ ֆրանսիական կինոակադեմիայի 37-րդ «Սեզար» մրցանակաբաշխությունը։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։
Ինչպես և սպասվում էր՝ հիմնական մրցանակները բաժին հասան Միշել Ազանավիչուսին և նրա «Արտիստը» ֆիլմին, ընդհանուր առմամբ՝ 6 մրցանակ։
Մասնավորապես՝ լավագույն ֆիլմ և ռեժիսոր մրցանակները շնորհվեցին Ազանավիչուսին, ևս 4՝ լավագույն դերասանուհի, օպերատորական աշխատանք, նկարիչ և երաժշտական ձևավորում մրցանակներին արժանացան՝ Բերենսիո Բեխոն, Գուլամե Շիֆմանը, Լորենս Բենեն և Լյուդվիգ Բուրսը։
«Լավագույն դերասան» մրցանակին արժանացավ Օմար Սեյը «Անշոշափելին» ֆիլմի համար։ «Լավագույն սցենար» մրցանակը բաժին հասավ Ռոման Պոլանսկուն և Յասմինա Ռեզային «Կոտորած» ֆիլմի համար։
Դե, իսկ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում, ինչպես սպասվում էր, հաղթող ճանաչվեց նախորդ տարի «Ոսկե արջի» և տասնյակ այլ մրցանակների դափնեկիր իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարադիի «Ամուսնալուծություն» ֆիլմը։










