Սայաթ Կոլա. ֆրանսահայերի նոր երաժշտական կոմեդիան

10:59 • 27.02.12

«Ֆրանսիայում հայերի մշակութային միությունը» մարտի 18-ին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս համայնքի «Le Rhône» թատրոնում կցուցադրի Սերժ Էրդեկյանի «Սայաթ Կոլա» երաժշտական կոմեդիան, որը բեմադրվել է Հակոբ Կալֆայանի կողմից, գրում է Nouvelle d’ Armenie-ն:

11 երգիչ և 13 դերասան ներկայացնում են Մարսելում նպարեղենի խանութ ունեցող ընտանիքի ամենօրյա հիասթափություններն և զավեշտալի իրավիճակները:

Ներկայացումն արդեն մեծ հաջողություններ է ունեցել Փարիզում, Լիոնում, Մարսելում: