Լենոնի և Մաքքարթնիի տները թանգարան կդառնան

11:56 • 01.03.12

The Beatles աշխարհահռչակ խմբի անդամներ Փոլ Մաքքարթին ու Ջոն Լենոնի` մանկությունն ու պատանեկությունն անցկացրած տները կվերածվեն թանգարանների, տեղեկացնում է Associated Press-ը:

Լիվերպուլի հարավային շրջանում գտնվող տներին տրվել է Grade II հատուկ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ տվյալ կառույցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում և մշակութային ժառանգություն են համարվում:

Հատկանշական է, որ «Մշակութային ժառանգությունների հիմնադրամը», խմբի մյուս երկու անդամների` Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի տները չի համարել մշակութային արժեք կրողներ: