«Կար-չկար շունը». դարի լավագույն ռուսական մուլտֆիլմը

17:10 • 02.03.12

Ռուսաստանի Սուզդալ քաղաքում «Ռուսական բաց անիմացիոն ֆիլմերի փառատոնի» ընթացքում ամփոփվել են նախորդ դարի լավագույն 100 մուլտֆիլմերը, տեղեկացնում է KINOTE ամսագիրը:

Լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Էդուարդ Նազարով «Կար չկար շունը»:

Երկրորդ հորիզոնականում է «Ոզնին մշուշի մեջ» մուլտֆիլմը, ռեժիսոր` Յուրի Նորնշտեյն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆյոդոր Խիտրուկի «Վիննի թուխ» մուլտֆիլմը:

Տասնյակում տեղ են գտել նաև «Վարեժկա», «Բոնիֆացիի արձակուրդները», «Հեքիաթների հեքիաթը», «Ձկնկուլն ու Կռունկը», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» և «Մանչուկն ու Կառլսոնը» մուլտֆիլմերը: