«Ջոկոնդայի» կրկնօրինակի ամենահավանական հեղինակը դա Վինչիի սիրեկանն է (նկարներ)

22:24 • 06.03.12

Փետրվարից Մադրիդի Պրադոյի թանգարանում ցուցադրվող «Ջոկոնդայի»` առաջինը համարվող կրկնօրինակի հեղինակը, ըստ գիտնականների, ամենայն հավանականությամբ, Լեոնարդո դա Վինչիի աշակերտ և բնորդ Սալաին է եղել:

Անցած ամիս արվեստի աշխարհը ցնցել էր Մոնա Լիզայի դիմանկարի ամենավաղ կրկնօրինակի ի հայտ գալը: Սակայն մինչ օրս վերջնական պատասխան տրված չէր այն հարցին, թե ով է այնուամենայնիվ հանդիսանում այդ աշխատանքի հեղինակը:

Այսօր գիտնականների, մասնավորապես` Պրադոյի Իտալական գեղանկարի բաժնի վարիչ Միգել Ֆալոմիրի կարծիքով ամենից հավանական հեղինակը Ջան Ջակոմո Կապրոտին է, որը հայտնի է «Սալաի» անունով: Վերջինս թարգմանաբար նշանակում է «փոքր Սատանա»: Այս նկարիչը Լեոնարդոյի արվեստանոց է մտել, երբ տասը տարեկան էր:

Ըստ շատ պատմաբանների` Սալաին ոչ միայն դա Վինչիի աշակերտն է եղել, այլև սիրեկանը: Ըստ ընդունված տեսակետի հենց նա է բնորդել Լեոնարդոյին`«Սբ Հովհաննես Ավետարանիչը» և «Բաքոսը» կտավներում:

Լուվրի թանգարանի ներկայացուցիչները, որտեղ պահվում է «Ջոկոնդայի» բնօրինակը, համամիտ է հայտնված ենթադրությանը: Անցյալում Լուվրի մասնագետները կարծիք էին հայտնել, որ Լենարդոյի գլուխգործոցը ժառանգել էր հենց Սալաին:

Պրադոյի կրկնօրինակը կցուցադրվի մինչև մարտի 13-ը: Դրանից հետո կուղարկվի Լուվր` բնօրինակի կողքին ցուցադրվելու:

Saint Jean-Baptiste, by Leonardo da Vinci, from C2RMF retouched.jpg


Leonardo da Vinci - Angelo Incarnato.jpg

John the Baptist - Salai.jpg