Թանգարանային փողոցներ Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաքում կհայտնվեն թանգարանային փողոցներ, գրում է apsny.ge-ն:
Սեպտեմբերին Վրաստանի Ազգային թանգարանը միջազգային համագումար է անցկացնելու, որի հիմնական թեման թանգարանային փողոցները և դրանց դերն է լինելու:
Արդեն հայտնի է, որ կոնֆերանսի շրջանակներում Թբիլիսիում կհավաքվեն ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների և Ասիայի առաջատար թանգարանների ղեկավարները, ինչպես նաև հայտնի ճարտապետներ:
«Թանգարանային փողոցները չի ենթադրում միայն թանգարանների միացում: Այն յուրահատուկ մագնիս պետք է հանդիսանա հավաքույթների համար, դրա համար էլ միջազգային փորձն այս հարցում մեծ նշանակություն ունի», - ասել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավան:










