Ռուսաստանը «Եվրատեսիլ 2012»-ին կներկայացի «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը

09:23 • 08.03.12

Ռուսաստանը «Եվրատեսիլ 2012» մրցույթում կներկայացնի «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը, այս մասին հայտնի է դարձել Россия-1-ի ուղիղ եթերից` վերջնական ընտրական շոուից հետո:

Խումբը ելույթ է ունեցել Party For Everybody երգով, և բոլոր 24 թեկնածուներից առաջ է անցել:

Հաղթողը որոշվել է ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ` 50/50 համամասնությամբ: