Կաննի կինոփառատոնը կբացվի «Ծագող լուսնի թագավորությունը» ֆիլմով (տեսանյութ)

13:02 • 09.03.12

Կաննի միջազգային 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի կնոռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» ֆիլմով, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ականների Անգլիայում: Ֆիլմում նկարահանվել են` Բրյուս Ուիլիսը, Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը և այլք:

Անդերսոնին հռչակ են բերել նրա նկարահանած` «Գնացքը դեպի Դարջելինգ» կատակագերգությունն ու «Անզուգական պարոն Ֆոքսը» մուլտֆիլմը: Նախկինում այս ռեժիսորի ֆիլմերը չեն ցուցադրվել Կաննի կինոփառատոնում:

Փառատոնի ամբողջական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 19-ին: Այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնը անցկացվելու է մայիսի 16-27-ը: