Սալվադոր Դալիի երազանքներն ու մղձավանջները. ցուցահանդես Հռոմում
Հռոմում վերջին 60 տարում առաջին անգամ բացվել է Սալվադոր Դալիի հետահայաց ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, պատկերասրահի մի քանի սրահներում ներկայացված են նկարչի տասնյակ աշխատանքները:
Դալիի` Ֆիգերասի թանգարանից բերվել են ոչ միայն նրա կտավներն ու լուսանկարները, այլև փաստաթղթեր, տեսանյութեր, արվեստագետի լավագույն նամակները:
Նամակներում նա ներկայացրել է իր երազանքները, գիշերային մղձավանջներն ու հավակնոտ գաղափարները: Պատկերասրահից հայտնել են, որ ցուցահանդեսը պատրաստվել է մի քանի տարի:










