Մոնակոյի արքայադուստրը դարձել է Gucci-ի նոր դեմքը

14:32 • 12.03.12

Մոնակոյի արքայադուստր և Գրեյս Քելիի թոռնուհի Շառլոտա Կազիրագին ֆոտոմոդել է դարձել:

Gucci-ի կրեատիվ տնօրենը որոշել է համագործակցել նրբաճաշակ և բնական գեղեցկություն ունեցող երիտասարդ աղջկա հետ:

25-ամյա արքայադուստրը վաղուց է ներգրավված նորաձևության աշխարհ:

Այսպես, 2011 թ.-ին նա հայնտվել է ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին և շատ անգամ ներկա եղել նորաձևության ամենահեղինակավոր շաբաթներում, գրում է Luxpresso.com-ը: