Ինչպես էին Օբամային նեղացնում դպրոցում. ԱՄՆ-ի նախագահը մանկական վավերագրական ֆիլմում է նկարահանվել

23:59 • 12.03.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նկարահանվել է մի վավերագրական ֆիլմում, որը նվիրված է երեխաների և դեռահասների շրջանում հալածանքի խնդիրներին: Ֆիլմն ունի 30 րոպե տևողություն: Անդրանիկ ցուցադրությունը կկայանա այս կիրակի Cartoon Network հեռուստաալիքի եթերում: Այս ֆիլմում Օբամայից բացի հարցազրույցների տեսքով հանդես են եկել հայտնի թենիսիստուհի Վինուս Ուիլիամսը, բասկետբոլիստներ Քրիստ Վեբերը և Լայզա Լեսլին:

Օբաման բազմիցս պատմել է, թե իրեն ինչպես են նեղացրել դպրոցում և թե ինքն ինչպես է տառապել դրանից:

«Մեծանալով` մենք շարունակում ենք հիշել այն մասին, թե փոքր ժամանակ մեզ ինչպես են նեղացրել դպրոցական միջանցքներում կամ բակում: Եվ պետք է ասեմ, որ իմ մեծ ականջներով և նման անունով հանդերձ` ես դրանից պաշտպանված չէի: Ինձ դա ևս վերաբերել է», - ասել է Օբաման իր վիդեոհայտարարություններից մեկում` նույն խնդրի շուրջ:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ նախագահ Օբաման աջակցել է մեր ծրագրին: Նախագահի մասնակցությունը կօգնի այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրել»-իրենց հերթին հայտարարել են ֆիլմի ստեղծողները: