Ուղղաթիռներից օպերա կհնչի Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ
Գերմանացի կոմպոզիտոր Կառլհայնց Շտոքհաուզենի «Չորեքշաբթի» օպերան` «Լույս» շարքից, ամբողջոությամբ կբեմադրվի Մեծ Բրիտանիայում «Լոնդոն-2012» փառատոնի ընթացքում, որը նվիրված է Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, տեղեկացնում է BBC-ն: Ստեղծագործությունը կներկայացնի Բիրմինգեմի օպերան: Ներկայացումը կտևի 5 ժամ, դրան կմասնակցi ավելի քան 150 արտիստ:
7 օպերա ընդգրկող «Լույս» շարքը Շտոքհաուզենը` 20-րդ դարի երաժշտական ավանգարդի առաջատարը, գրել է 1977-2003 թթ: Շարքի «Չորեքշաբթի» երկը հայտնի է նրանով, որ ունի լարային քառյակի և ուղղաթիռների համար պիես. երաժիշտներն այդ հատվածը կատարում են թռչող ուղղաթիռների միջից:
6 մասեր բաղկացած 1993-98թթ գրված «Չորեքշաբթի»-ն երբեք ամբողջությամբ չի կատարվել:
Օպերայի պրեմիերան կկայանա 2012-ի օգոստոսի 22-ին և ըստ կանխատեսումների կդառնա փառատոնի կենտրոնական միջոցառումներից:










